Հազվագյուտ հիվանդության պատճառով երիտասարդ կինը զրկվել է ուտելու և ջուր խմելու հնարավորությունից

14:25   15 Դեկտեմբեր 2019    334

Բրիտանուհի Ջեմմա Լևի մոտ մեկ տարի առաջ ախտորոշվել է Էլերս-Դանլոսի համախտանիշը, թեև հիվանդության աշխտանշանները նկատվել են 12 տարեկանից:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 30-ամյա կնոջ մոտ հիվանդության զարգացման հետ մեկտեղ մարսողական համակարգը կաթվածահար է եղել. անգամ ջրի փոքր կումը նրա մոտ սրտխառնոց և ցավ է առաջացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հիվանդությունը բուժում չունի, այդ իսկ պատճառով Ջեննան ստիպված է մինչև կյանքի վերջը սնունդ ստանալ հատուկ խողովակների օգնությամբ, որոնք ամրացված են իրեն:

Բրիտանուհին, սակայն, լի է վճռականությամբ: Նա վստահ է, որ հիվանդությունն իրեն չի կոտրի, հատկապես որ նա ամուր հենարան ունի: Ամուսինը՝ Ալեքսն, ամեն կերպ աջակցում է իրեն: Թեև տղամարդը երազում էր սեփական երեխաներ ունենալու մասին, նա մի կողմ է դրել իր երազանքն ու սիրով խնամում է կնոջը, որն օրվա մեջ 22 ժամ կաթիլային է ընդունում՝ սնունդ ստանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները