Ֆիլիպինցի վազորդուհին 3 ոսկե մեդալ է ստացել վազքի մրցույթում առանց սպորտային կոշիկի մասնակցելուց հետո

15:08   15 Դեկտեմբեր 2019    280

Ֆիլիպինցի երիտասարդ վազորդուհին եռակի ոսկե մեդալակիր է դարձել՝ վազքի մրցությանը մասնակցելով ինքնաշեն կոշիկով:

World of Buzz-ի տեղեկությամբ՝ 11-ամյա Ռեա Բուլոսը հաղթանակ է տարել 400, 800 և 1500 մ հեռավորություններում, իսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն իր գրանցած արդյունքներով, այլև սպորտային կոշիկի բացակայությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղջիկը ոտքերը ծածկել է բժշկական ծեփոնով, որին գրել է «Nike» և նկարել ընկերության պատկերանշանը: Հավանաբար նրա ծնողները սպորտային կոշիկ գնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն ունեցել: Հաղորդվում է, որ մրցությանը մասնակցել է հարյուրավոր սպորտսմենների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները