Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ իրենք կարող են ցանկացած մարդու մեկ ժամում տեղափոխել Երկրի ցանկացած կետ

17:58   15 Դեկտեմբեր 2019    273

Թոշակի անցած ամերիկացի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Կվասթը Հիլսդեյլի քոլեջում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնպիսի տեխնոլոգիաների է տիրապետում, որոնք թույլ են տալիս մարդուն մեկ ժամվա ընթացքում Երկրի ցանկացած կետ հասցնել:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Սան Անտոնիոյի ռազմաբազայի Ուսումնական ավիացիոն հրամանատարության նախկին ղեկավարի հայտարարությանն ուշադրություն է դարձրել The Drive պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ տեխնոլոգիան կարող է ստեղծվել արդեն այսօր, ի դեպ, ինքնուրույն հիմքով և ոչ թե որպես առկա մշակումների զարգացում: Այն թույլ կտա ցանկացած մարդու մեկ ժամից էլ շուտ Երկրի ցանկացած կետից տեղափոխել ցանկացած այլ վայր»,- ասել է ամերիկացին:

Միևնույն ժամանակ նա չի մասնավորեցրել, թե ինչպես է աշխատում այդ տեխնոլոգիան: Կվասթը թոշակի է անցել այս տարվա սեպտեմբերին: Պարբերականը նշում է, որ նման որոշման պատճառ կարող էին դառնալ նրա ելույթները տիեզերական տեխնոլոգիաների հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները