Լրատվամիջոցները տեղեկացել են Թրամփի՝ Աֆղանստանից չորս հազար զինծառայող դուրս բերելու մտադրության մասին

18:06   15 Դեկտեմբեր 2019    397

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կարող է հայտարարել Աֆղանստանից մոտավորապես չորս հազար զինվորների դուրսբերման մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի օրը հաղորդել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ներկայում Աֆղանստանում տեղակայված են մոտ 12–13 հազար ամերիկյան զինվորներ: Հստակ հայտնի չէ, թե երբ կսկսվի զորքերի դուրսբերումը, բայց այդ գործընթացը կտևի մի քանի ամիս, և մոտ 8-9 հազար զինվորականներ կմնան Աֆղանստանում՝ հայտնել է NBC-ի աղբյուրը:

Այս շաբաթվա սկզբին Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարճ դադար է վերցնում Թալիբանի հետ բանակցություններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները