Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում

18:15   15 Դեկտեմբեր 2019    291

Ուկրաինայում հետաքննվում է 15 քրեական գործ, որոնցում ներգրավված է նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների պետբյուրոյի տնօրեն Ռոման Տրուբային:

Վերջինս մանրամասնել է, որ քրեական գործերից յուրաքանչյուրը շատ բարդ է և որ դրանց հետաքննությամբ զբաղվում է յոթ քննիչ:

Ավելի վաղ պետբյուրոն քրեական գործ էր հարուցել՝ Պորոշենկոյին կասկածելով պետական դավաճանության համար: Խոսքը Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով նախկին նախագահի կողմից մինսկյան համաձայնագրերի ստորագրման մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները