Կրեմլից հայտնել են, թե ով է ընդհատել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը

18:28   15 Դեկտեմբեր 2019    298

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինն ու իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած գագաթնաժողովի ժամանակ կարողացել են դեմ առ դեմ զրուցել ընդամենը 10-15 րոպե:

Ինչպես նշում է Hayatsk.info-ն՝ այնուհետև նրանց ընդհատել են: Պեսկովի խոսքով ՝ առանձնազրույցի ժամանակ ներս է մտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու պնդել` հետագա շփումը շարունակել «նորմանդական ձևաչափով»:

Պեսկովը նաև հավելել է, որ Պուտինն ու Զելենսկին մի շարք հարցերում առայժմ հեռու են համաձայնությունից, սակայն լավ է, որ նրանց միջև երկխոսությունը սկսված է:

Հիշեցնենք, որ «նորմանդական քառյակի» բանակցություններին մասնակցել են ՌԴ, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերամանիայի ղեկավարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները