Բեյրութի կենտրոնում ցուցարարները կրկին բախվել են ոստիկանության հետ

18:55   15 Դեկտեմբեր 2019    350

Տասնյակ ցուցարարներ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախվել են ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ բախումը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մուտքի մոտ:

Անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարան մտնել ցանկացող ցուցարարների նկատմամբ:

Բրիտանական The Guardian-ը հավելում է, որ կիրառվել են նաև ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ:

Նշվում է, որ շաբաթ երեկոյան սկսված բախումներն ավարտվել են կիրակի առավոտյան: Դրանք տևել են մոտ ութ ժամ: Ընդհանուր առմամբ, վնասվածքներ է ստացել 40 ցուցարար:

Ցույցի մասնակիցները բղավել են հակակառավարական կարգախոսեր՝ իշխող դասակարգին մեղադրելով կոռուպցիայի համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները