Նոր հրթիռը կարող է հաղթահարել ՀՕՊ ռուսական համակարգը․ ամերիկացի գեներալ

19:08   15 Դեկտեմբեր 2019    361

Երկիր-երկիր տեսակի Precision Strike Missile գերճշգրիտ հիպերձայնային հրթիռը, որը մշակել է Lockheed Martin ամերիկյան կորպորացիան, կարող է հաղթահարել ՀՕՊ ռուսական համակարգը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Breaking Defence-ը՝ վկայակոչելով ամերիկացի գեներալ Ջոն Րաֆերթի հայտարարությունը:

Դեկտեմբերի 10-ին PrSM հրթիռը հաջողությամբ անցել է փորձարկումները Նոր Մեխիկոյի նահանգի ռազմակայանում: Հրթիռը թռել է շուրջ 240 կմ և հարվածել պայմանական թիրախին:

Նոր հրթիռը ամերիկյան բանակին կհանձնվի 2023 թվականին: PrSM-ը փոխարինելու է ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներին, որոնք գործարկվում են 1990 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները