Իդլիբում ահաբեկիչները գնդակոծել են 24 բնակավայր

19:17   15 Դեկտեմբեր 2019    399

Սիրիայում պարեկությունն են շարունակում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները՝ ճեպազրույցում հայտնել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև նշել է, որ Իդլիբի գոտու տարածքում շարունակվում են ռազմական ահաբեկիչների դադարեցման ռեժիմի խախտումները անօրինական զինված խմբավորումների կողմից:

Անցած օրերի ընթացքում սիրիական բնակավայրերում գրանցվել է 24 գնդակոծություն՝ պարզաբանել է գեներալը:

Բորենկովը նաև հաղորդել է, որ անցած օրերի ընթացքում Թշնամական կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնի ներկայացուցիչների կողմից անցկացվել է մեկ մարդասիրական ակցիա Էլ-Հասակա բնակավայրում, որի ընթացքում բնակիչներին բաժանվել է ընդհանուր առմամբ 5,85 տոննա պարենամթերք:

«Կարգավորման գործընթացի սկզբից ի վեր Թշնամական կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի կողմից անցկացվել է 2 280 մարդասիրական ակցիա: Մարդասիրական բեռի ընդհանուր քաշը կազմել է 3 821,9 տոննա»,- ընդգծել է Բորենկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իդլիբ  


Վերնագիրի այլ պիտակները