Սևաստոպոլում խորտակվել է վերջրյա նավանորոգարանը՝ դուրս գրված սուզանավով

19:29   15 Դեկտեմբեր 2019    400

Կիրակի լույս գիշերը Սևաստոպոլի ծովածոցերից մեկում խորտակվել է լողուն (վերջրյա) նավանորոգարանը՝ դուրս գրված սուզանավով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:

Ինչպես ասել է գործակալության զրուցակիցը՝ ՊԴ-16 լողուն նավանորոգարանը խորտակվել է Հարավային ծովածոցում, դրանում եղել է Բ-380 սուզանավը:

Աղբյուրի խոսքով՝ սուզանավը արդեն հայտնվել է ջրի վրա: Աղբյուրը կարծում է, որ խորտակման պատճառը նավանորոգարանի տեխնիկական վիճակն է:

Գործակալության տեղեկատվությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ինչպես գործակալությանը պատմել են ականատեսները՝ ափից տեսանելի է, որ լողուն նավանորոգարանը ամբողջությամբ չի խորտակվել. դրա վերին մասը՝ մի քանի մետր, գտնվում է ջրի մակերևույթին: Նավթամթերքի արտահոսք չի նկատվել, և արդեն այդ տեղին մոտեցել է քարշակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սևաստոպոլ  


Վերնագիրի այլ պիտակները