Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը

19:47   15 Դեկտեմբեր 2019    396

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առավել կառուցողական բնույթ է կրում, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է ՌԴ ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, Թուքիայի և ԱՄՆ-ի միջև որոշակի հակասություններ կան, և դա մեր քննարկելու հարցը չէ: Ցանկանում եմ միայն ասել, որ եթե նկարագրենք իրավիճակը, ապա նախագահ Պուտինի ուղերձն Էրդողանին բոլորովին այլ բնույթ է կրում, քան Թրամփի այն հայտնի նամակն Էրդողանին»,- ասել է Պեսկովը:

Վերջինս շեշտել է, որ Պուտինի ուղերձն առավել կառուցողական մոտեցում է դրսևորում:

Պատասխանելով սիրիական Իդլիբի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցության մասին հարցին՝ նա նշել է, որ համագործակցությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր ստացել ԱՄՆ նախագահից, որը նետել էր աղբամանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները