Սիրիայում գազի երկու նոր հանքավայր է շահագործվել

20:00   15 Դեկտեմբեր 2019    424

Սիրիայի Հոմս քաղաքից արևելք շահագործման է հանձնվել մեկ միլիոն խորանարդ մետր հզորությամբ գազի երկու հանավայր, ինչը պետք է բարելավի երկրի էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը, հաղորդել է ՍԱՀ-ի նավթի նախարարությունը:

«Ռեկորդային ժամանակում ընդհանուր ցանցին են միացվել «Շուրեյֆ-2» և «Շուրեյֆ-104» հանքավայրերը Հոմս քաղաքի արևելքում»,- հաղորդել է գերատեսչությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարությունից հստակեցրել են, որ գազի աճող պահանջարկի պատճառով հանքավայրերի ցանցին միացնելու աշխատանքները տևել են 15 օր:

«Ակնկալվում է, որ գազի այս լրացուցիչ քանակը դրականորեն կազդի էլեկտրաէներգիայի մատակարարման վրա»,- հայտարարել է գերատեսչությունը:

Սիրիայում էլեկտրաէներգիայի կանոնավոր անջատումների պատճառով տարածված է գեներատորների օգտագործումը: Հատկապես ձմռան ցուրտ օրերին երկարատև անջատումներ են լինում ծանրաբեռնվածության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները