Հս Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքին հակազդելու տեխնոլոգիաների մշակման մասին

20:11   15 Դեկտեմբեր 2019    272

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հայտարարել են, որ ընթացիկ փորձարկումներն անհրաժեշտ են երկիրը ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԿԺԴՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պարզաբանել է, որ փորձարկումները տալիս են «անգնահատելի կարևոր տեղեկատվություն»:

«Վերջին փորձարկումներում ձեռք բերված պաշտպանական տեխնոլոգիան թույլ կտա մեզ մշակելու ռազմավարական զենք, որը ԿԺԴՀ-ին թույլ կտա վերջապես լուծելու Միացյալ Նահանգներին զսպելու խնդիրը և նրանց նկատմամբ հզորության գերակայություն ապահովումը»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀյուսիսայինԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները