Վաշինգտոնը մտադիր է վերականգնել պատժամիջոցները Ֆորդոյում Իրանի միջուկային օբյեկտի նկատմամբ

20:28   15 Դեկտեմբեր 2019    301

Կիրակի օրը ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է վերականգնել պատժամիջոցները Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի նկատմամբ՝ գրում է interfax.ru-ն:

«Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցներից ազատումը այս հաստատության նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերի 15-ին»,- ավելի վաղ Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

Պոմպեոն բացատրել է, որ նման որոշում Վաշինգտոնում կայացվել է, քանի որ Թեհրանը վերջերս հայտարարել է Ֆորդոյում ուրանի հարստացման վերսկսման մասին:

«Աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր երկրի համար ուրանի հարստացման ճիշտ մակարդակը զրոյականն է», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Իրանցի փորձագետները նոյեմբերի սկզբին ուրանի հարստացման մակարդակը Ֆորդոյում գտնվող օբյեկտում հասցրել են 4,5%-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները