ԱՄՆ-ում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ծանրաբեռնված մայրուղու վրա. VIDEO

20:41   15 Դեկտեմբեր 2019    391

Ամերիկյան Ֆինիքս քաղաքի մայրուղիներից մեկում արտակարգ վայրէջք է կատարել Piper PA-34 օդանավը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ինքնաթիռը, որում երկու ուղևոր է գտնվել, վայրէջք է կատարել թռիչքուղուց մոտ երեք կմ հեռավորությամբ: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է տեղի ավտոպարկի մոտակայքում, այնուհետև սահելով հասել է մարդաշատ մայրուղի՝ մի քանի տրանսպորտային միջոցներ վնասելով և կանգ է առել ճանապարհի երթևեկելի հատվածի մեջտեղում:

Միջադեպի հետևանքով տուժել են 48-ամյա օդաչուն և 42-ամյա ուղևորը:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները