Ֆիլիպիններում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. 6-ամյա աղջիկ է զոհվել

20:55   15 Դեկտեմբեր 2019    330

Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզում կիրակի 6.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է CNN-ը, կղզու Դավաո դել Սուր նահանգի ղեկավարը տեղեկացրել է, որ ցնցումների հետևանքով մեկ զոհ է գրանցվել: Նրա խոսքով՝ երեք հարկանի շենք է փլուզվել: Tass գործակալության փոխանցմամբ՝ զոհվածը վեցամյա աղջիկ է:

Երկրի՝ մեծությամբ երկրորդ կղզին զբոսաշրջային հայտնի կենտրոն է հանդիսանում: Սոցցանցի օգտատերերը տեսանյութեր են հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է հյուրանոցի լողավազանը ցնցվում: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց են տարհանել առևտրային կենտրոններից:

Բնակիչները հայտնում են, որ դպրոցների շենքերը վնասվել են, բարեբախտաբար, աշակերտներ չեն եղել այնտեղ: Նշվում է, որ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն գտնվել է Դավաոյի իր տանը, որը կղզու մեծագույն քաղաքն է:

Հոկտեմբերին Մինդանաոյում կրկին երկրաշարժ էր գրանցվել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին  


Վերնագիրի այլ պիտակները