Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամի մեջ են. Պեսկով

21:08   15 Դեկտեմբեր 2019    601

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խոր ճգնաժամի փուլում են գտնվում, այդ իսկ պատճառով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Վաշինգտոն դժվար թե փոխեր իրավիճակն ու այն «դրական դաշտ տեղափոխեր»:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք գտնվում ենք երկկողմ հարաբերությունների այնպիսի խոր ճգնաժամում, որ նույնիսկ նման կարևոր այցը, ինչպիսին Լավրովի պես ծանրակշիռ նախարարինն է, չի կարող բեկանել միտումն ու ամեն ինչ տեղափոխել դրական դաշտ», - ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամլո քարտուղարը եզրափակել է` նշելով, որ պետք չէ հույս դնել երկրների միջև հարաբերությունների ջերմացման վրա:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 10 պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները