ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ

21:20   15 Դեկտեմբեր 2019    308

Lockheed Martin ընկերությունը Միացյալ Նահանգների ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար ստեղծում է «երկիր-երկիր» դասի նոր հրթիռ, որը կկարողանա հաղթահարել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Breaking Defense հանդեսին է պատմել գեներալ Ջոն Ռաֆետին, որի խոսքով՝ եվրոպական թատերաբեմում այն կիրառվելու է նախևառաջ ռուսական համակարգերի դեմ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ չինական ռազմանավերի դեմ:

Ըստ ամերիկացի գեներալի՝ նորույթը պետք է փոխարինելու գա չափերով շատ ավելի մեծ ATACMS տակտիկական հրթիռային համակարգին:

Աղբյուրը մանրամասնում է, որ PrSM–ը փորձարկվել է դեկտեմբերի 10-ին՝ Նյու Մեքսիկոյում: Հրթիռն անցել է 240 կմ տարածություն՝ խոցելով բոլոր թիրախները: Նորույթը կարող է ամերիկյան զինանոցը համալրել արդեն 2023թ.:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները