Ուրիշից դոմենը խլելու համար բլոգերին դատապարտել են 14 տարվա ազատազրկման

21:39   15 Դեկտեմբեր 2019    291

Ամերիկացի Instagram-բլոգեր Ռոսսի Լորատիո Ադամսը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ցանկացել է այլ օգտատիրոջից ուժով խլել դոմենը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են ԱՄՆ արդարադատության նախարարությունից:

Ադամսը համացանցում ուներ ավելի քան 1 միլիոն հետևորդ: Նա շատ էր ուզում ձեռք բերել doitforstate.com դոմենը, քանի որ ակտիվորեն օգտագործում էր #DoItForState հեշթեգը:

Դոմենը պատկանում էր Այովայի բնակիչներից մեկին, որը սկզբում չէր ցանկացել բլոգերին տրամադրել այն, հետո առաջարկել էր վաճառել դոմենը 20 հազար դոլարով:

Ադամսը համարել էր, որ այն շատ թանկ է, ու որոշել էր բռնությամբ ստիպել օգտատիրոջը վաճառել այն իր ուզած գնով:

Բլոգերն իր հարազատներից մեկին խնդրել էր մտնել օգտատիրոջ տուն և սպառնալիքների ներքո ստիպել վաճառել դոմենը:

Դատարանը որոշում է կայացրել հանցագործությունը կատարողին դատապարտել 20, իսկ այն պատվիրողին՝ 14 տարի ազատազրկման:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները