Մակրոնը խնդրել է վերադարձնել ՌԴ-ում հայտնաբերված Նապոլեոնի մերձավոր ընկերոջ մնացորդները

21:56   15 Դեկտեմբեր 2019    378

Ֆրանսիան Ռուսաստանից խնդրել է վերադարձնել Նապոլեոն Բոնապարտի համախոհներից մեկի՝ գեներալ Գյուդենի մնացորդները, հաղորդում է Le Point-ը:

Պարբերականի աղբյուրների համաձայն, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը «խնդրել է սկսել գեներալի մնացորդների տեղափոխման հետ կապված գործողությունների կազմակերպումը»: Նա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ արարողություն է նախատեսել: Ակնկալվում է, որ Գյուդենի հիշատակը կհարգեն Փարիզի Հաշմանդամների տանը: Դրանից հետո մնացորդները թաղվելու են:

Հուլիսին ռուսաստանցի հնագետները Գյուդենի մնացորդները հայտնաբերել են Սմոլենսկում գտնվող Թագավորական բաստիոնի պեղումների ժամանակ: Դիակը գտնվել է փայտե դագաղի մեջ:

Շառլ Էթյեն Գյուդեն դե լա Սաբլոնիերը (1768-1812) Նապոլեոն Բոնապարտի հետ սովորել է Բրիենի ռազմական դպրոցում, եղել է Ֆրանսիայի կայսրի մտերիմ ընկերը և դաշնակիցը:


Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները