Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին

22:15   15 Դեկտեմբեր 2019    528

Ռուսաստանն առանցքային դերակատար է, եւ նրա հետ երկխոսությունն անհրաժեշտ է եվրոպական անվտանգության հիմքը կառուցելու համար:

Այդ կարծիքն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կիրակի France Inter ռադիոյի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պետք է դռները բացել Ռուսաստանի հետ երկխոսելու համար՝ չմերժելով դժվարությունները, դիմադրությունն ու խնդիրները, առանց միամտելու: Դա պետք է թույլ տա աստիճանաբար կառուցել այն, ինչը կարող է դառնալ Եվրոպայում անվտանգության հիմքը»,-ասել է Դրիանը: «Ես նկատի չունեմ, որ, մնացածը չհերքելով, վստահելի կապեր հաստատելու այդ միտումը թույլ կտա գրանցել Ուկրաինայի հարցով բանակցությունների իրավիճակում բարելավում, սակայն, ցանկացած դեպքում, երկուշաբթի Փարիզում կայացել է հանդիպում բարձր մակարդակում, որը թույլ է տվել առաջընթաց գրանցել»,-հավելել է նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն անվանել է ՌԴ-ին սպառնալիք ՆԱՏՕ-ի համար՝ պնդելով, որ միության անդամներն իբր բախվել են դրան կիբերհարձակումների, սիրիական դոսյեի, տեղեկատվական մանիպուլյացիաների, «Ուկրաինային եւ դրա ինքնավար շրջաններին վերաբերող համաձայնագրերի չեղարկման» համատեքստում:

Լե Դրիանի խոսքով՝ այդ առնչությամբ Փարիզը փորձում է միաժամանակ «վռճականություն ցուցադրել իր (արեւելյան) գործընկերներին պաշտպանելու առումով եւ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հնարավոր է համաձայնության գալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները