Երկու բեռնափոխադրող վարորդներ մահացել են ճանապարհամերձ սրճարանում ճաշելուց հետո

22:30   15 Դեկտեմբեր 2019    322

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում երկու բեռնափոխադրող վարորդներ մահացել են ճանապարհամերձ սրճարանում ճաշելուց հետո, ևս երեքը հոսպիտալացվել են, որոնցից մեկը ծանր վիճակում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկտեմբերի 14-ին բժիշկները ոստիկանությանը հաղորդել են բեռնատարի 54-ամյա վարորդի մահվան մասին: Բեռնատարի զննության ընթացքում հայտնաբերվել է նրա 38-ամյա գործընկերոջ դին: Շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել ևս երեք տուժածի:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները: Ըստ նախնական տվյալների, տղամարդիկ ալկոհոլ են խմել և ճաշել ճանապարհամերձ սրճարանում: Սննդի նմուշները ուղարկվել են փորձաքննության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները