Ամերիկյան «Ռոս» էսմինեցը մտել է Սև ծով

22:41   15 Դեկտեմբեր 2019    420

Ամերիկյան «Ռոս» էսմինեցը մտել է Սև ծովի ջրային տարածքի հարավարևմտյան հատված, հաղորդել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան ուղեկցում է Սևծովյան նավատորմի «Վիշնի Վոլոչեկ» նավը:

Սա ԱՄՆ ռազմածովային ուժերի արդեն ութերորդ մուտքն է Սև ծովի ջրային տարածք 2019 թ.-ին: Ավելի վաղ Միացյալ Նահանգներն այնտեղ է ուղարկել ուղղորդվող հրթիռներով զինված «Պորտեր» էսմինեցը: Այդ ժամանակ դրա գործողությունները վերահսկել է «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, ինչպես նաև «Վիշնի Վոլոչեկ» և «Օրեխովո-Զուեվո» փոքր հրթիռային նավերը:

Համաձայն 1936 թ.-ի Մոնտրյոի կոնվենցիայի, ոչ սևծովյան պետությունների ռազմանավերը Սև ծովի ջրային տարածքում իրավունք ունեն գտնվել ոչ ավելի, քան 21 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները