Հնագետները սֆինքսի ոչ մեծ արձան են հայտնաբերել Եգիպտոսում

22:56   15 Դեկտեմբեր 2019    335

Եգիպտացի հնագետների խումբը սֆինքսի արտասովոր արձան է հայտնաբերել Էլ-Մինյա նահանգում իրականացված պեղումների ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Եգիպտոսի հնությունների հարցով նախարարության հայտարարության մեջ:

Մասնագետների խոսքով՝ արձանիկը պատրաստված է կրաքարից, բարձրությունը կազմում է 35 սմ, երկարությունը՝ 55 սմ: Նա ընդգծել է, որ արձանիկը «պարզ և գեղեցիկ դիմագծեր ունի և արտացոլում է հին եգիպտացի քանդակագործի վարպետության մակարդակը»:

Արձանի տարիքը դեռևս չի նշվում: Նշվում է, որ հնագետները հախճապակուց պատրաստված մի շարք հմայիլներ են գտել, ինչպես նաև կերմիկական և կավե տարբեր չափսի սափորներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները