Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են Սֆինքսի «գաճաճ» արձանը

09:09   16 Դեկտեմբեր 2019    252

Եգիպտոսի կենտրոնական մասում՝ էլ-Մինյա նահանգում, պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են սֆինքսի փոքր արձան բավականին որակով պատրաստված գլխով, հաղորդում է ՄԿ-ը՝ հղում անելով երկրի հնություների նախարարության հայտարարությանը:

Գտածոյի տարիքը դեռ չի հաղորդվել:

Հինեգիպտական արվեստում սֆինքսն իրենից ներկայացնում էր առյուծի մարմնով եւ մարդու կամ հազվադեպ բազեի կամ խոյի գլխով էակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժամանակակից քաղաքացիների շրջանում այն ասոցացվում է, նախ, հսկայական քանդակների հետ, ինչպիսիք են Գիզայում Նեղոսի արեւմտյան ափին 72 մետր երկարությամբ եւ 20 մետր բարձրությամբ մոնումենտալ քանդակը, որի առջեւի թաթերի արանքում նախկինում տեղավորում էր սրբատեղին:

Էլ-Մինյա նահանգից սֆինքսը շատ ավելի փոքր է. այն ունի ընդամենը 55 սանտիմետր երկարություն եւ 35 սանտիմետր բարձրություն: Ընդ որում՝ գիտնականները սեւեռել են ուշադրություն սֆինքսի «դեմքին», որը, նրանց կարծիքով, ունի «գեղեցիկ եւ պարզ» դիմագծեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները