Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին

09:34   16 Դեկտեմբեր 2019    930

Ֆրանսիայի իշխանությունները կարտահանձնեն նախկին ոստիկան Մարիո Սանդովալին, որին Արգենտինայի իշխանությունները կասկածում են1976-1983 թվականներին ռազմական դիկտատուրայի ժամանակաշրջանում զանգվածային սպանությունների մեջ ներգրավված լինելու համար:

Ութ տարվա ընթացքում Արգենտինայի արդարադատությունը պահանջել է արտահանձնել Սանդովալին 1976 թվականին անհայտ կորած ուսանող Էրնան Աբրիատի գործով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վկաների ցուցմունքներով՝ նրան հարցաքննել եւ խոշտանգել է հենց Սանդովալը: Սակայն այդ ոստիկանի նկատմամբ արգենտինյան քննիչները ունեն կասկածներ, որ նա կապ է ունեցել 500 սպանությունների, խոշտանգումների եւ մարդկանց անօրինաբար բանտարկելու գործողությունների հետ:

Ընդհանուր առմամբ գաղտնի բանտում, որը տեղակայված էր Բուենոս Այրեսի դպրոցներից մեկի շենքում, հայտնվել է 5 հազար մարդ, որոնք զոհվել են խոշտանգումների հետեւանքով, իսկ նրանց մարմիններն, այնուհետեւ, նետվել են Լա Պլատա գետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները