Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին

09:23   16 Դեկտեմբեր 2019    366

Այդ կարծիքն է արտահայտել Կոնգրեսի Սենատի անդամ Ռենդ Փոլը կիրակի CNN հեռուստաընկերության եթերում:

Սենատորը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած իմփիչմենթի գործընթացի իրական պատճառը հանրապետական Թրամփի քաղաքականության հետ ընդդիմադիր կուսակցության անհամաձայնությունն է:

«Նախընտրական քարոզարշավի եւ նրա վարչակազմի աշխատանքի ամբողջ ընթացքում նախագահի ելույթները լսելու դեպքում պարզ է դառնում, որ նա հետեւողաբար պայքարում է կոռուպցիայի դեմ արտասահմանյան օգնություն տրամադրելու ժամանակ»,-նշել է Փոլը՝ նկատի ունենալով անցած ամառ Ուկրաինային Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնությունը դադարեցնելու ակտուալ հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները