Բրիտանիայի ինստիտուտը նշել է ամենադժվար արտասանվող բառերը

09:45   16 Դեկտեմբեր 2019    377

Մեծ Բրիտանիայի Սղագրողների ինստիտուտը հրապարակել է այն բառերի ցանկը, որոնք ամենից հաճախ են սխալ արտասանում:

Դրանց թվում են՝ շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի անունը, Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորների» շարժման անվանումը, եւ խորհրդային «Չեռնոբիլ» ատոմակայանի անունը, որտեղ տեղի ունեցավ XX դարի խոշորագույն տեխնածին աղետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փորձագետները, The Times թերթի տվյալներով՝ պարզել են, որ նորությունների ծրագրերի հաղորդավարները սխալներ են թույլ տալիս ոչ միայն Գրետա Թունբերգի անվան, այլեւ ազգանվան մեջ, որի վերջին տառն «անգլերենում նմանակը չունի»: Խնդրահարույց բառերի թվում է նաեւ «prorogue»-ը (ընդմիջում նշանակել խորհրդարանի աշխատանքում), որը Միացյալ Թագավորությունում դարձել է քաղաքական բանավեճերում առավել հաճախ գործածվողներից մեկը Brexit-ի նախաշեմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները