Իր ուսանողուհուն սպանած ու մասնատած դասախոսն ասել է, որ ուզում է ներողություն խնդրել վերջինիս ծնողներից

09:54   16 Դեկտեմբեր 2019    208

Սանկտ Պետերբուրգում իր ուսանողուհուն սպանած ու մասնատած դասախոսը՝ Օլեգ Սոկոլովը, հայտնել է, որ պլանավորում էր ամուսնանալ իր զոհի՝ Անաստասիա Եշչենկոյի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զույգը պատրաստվել է զագսում ամուսնությունը գրացնել նոյեմբերի 12-ին, սակայն դրանից 4 օր առաջ տեղի ունեցավ սպանությունը:

Դոցենտը պատմել է, որ Նաստյայի հետ սկսել են ապրել 2018 թվականից, սկանդալներ չեն եղել, հարաբերություններում ամեն ինչ նորմալ է եղել:

«Ինձ համար միևնույնն է, թե ինչ կասեն հիմա իմ մասին: Դա արդեն կարևոր չէ: Ես սպանել եմ նրան և ինձ նույնպես, ես արդեն չկամ: Ինձ համար հիմա ամենակարևորը նրա լուսավոր հիշատակն է»,-ասել է նախկին դասախոսը՝ հավելելով, որ ցանկանում է ներողություն խնդրել Նաստյայի ծնողներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները