Հնդկաստանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով մոտ 70 մարդ է տուժել

10:02   16 Դեկտեմբեր 2019    305

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գիշերը բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ուսանողների միջև։ Վնասվածքներ է ստացել մոտ 70 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ։ v

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Ցուցարարների բազմությունը ցրելու համար ոստիկանությունը գործածել է ռետինե մահակներ և արցունքաբեր գազ։

Նշվում է, որ քաղաքում անկարգությունների էպիկենտրոնը եղել է Ջամիա Միլլիա Իսլամիա (JMI) համալսարանը, որտեղ սովորում են հիմնականում մուսուլման ուսանողները։ Այդ ուսումնական հաստատությունում վերջին 3 օրերին ընթացել են խաղաղ ցույցեր՝ ընդդեմ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների ընդունման։

Կիրակի երեկոյան ուսանողները քարեր են նետել բնակելի տների ուղղությամբ, հրկիզել տրանսպորտայիյն միջոցները, արգելափակել ճանապարհները։ Գիշերն ուսանողական ավանում ձերբակալվել է մոտ 100 մարդ։ Նրանցից շատերն արդեն ազատ են արձակվել։

Ստեղծված անկայուն իրավիճակով պայմանավորված՝ մայրաքաղաքի հարավային թաղամասերի բոլոր ուսումնական հաստատություններն այսօր փակ կմնան։ Քաղաքի այդ հատված են ուղարկվել ոստիկանության և բանակի հավելյալ ստորաբաժանումներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները