Հրապարակվել է աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշը

10:14   16 Դեկտեմբեր 2019    512

U.S.News պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենահզոր երկրների վարկանշային աղյուսակը։

Այն կազմվել է BAV Group-ի և Փենսիլվանիայի համալսարանի Wharton դպրոցի վերլուծաբանների կողմից։ Հիմքում ընկած են եղել տնտեսությունների, քաղաքական դաշտի վրա ազդեցության, ռազմական հզորության, աշխարհում առաջատարության և միջազգային դաշինքների մասնակցության գնահատականները։

Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Չինաստանը։ Թոփ տասնյակում են ընդգրկվել նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Հարավային Կորեան։

Աշխարհում ամենափոքր ազդեցությամբ երկրներ են ճանաչվել Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան և Սլովակիան։

1. USA
2. Russia
3. China
4. Germany
5. UK
6. France
7. Japan
8. Israel
9. Saudi Arabia
10. South Korea

12. Canada
15. Australia
16. Turkey
17. India
18. Italy
22. Pakistan
29. Egypt
30. Brazil

Hayatsk.info

Հեշթեգներ: աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները