Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով 37 մարդ է տուժել

10:23   16 Դեկտեմբեր 2019    391

Ֆիլիպիններում կիրակի տեղի ունեցած 6․8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է տուժել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Manila Bulletin-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր 6-ամյա աղջնակի մահվան մասին։

Ոստիկանության փոխանցմամբ՝ բոլոր տուժածները գտնվել են Դավաո Դել Սուր նահանգում։ Նահանգում առկա են էլեկտրամատակարարման խափանումներ։ Ստորգետնյա ցնցումը մի քանի շենք է վնասել։

Էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ բնակավայրից 5 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 28․2 կմ խորության վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները