Հոնկոնգում ցուցարարներին ցրում են արցունքաբեր գազով

10:30   16 Դեկտեմբեր 2019    342

Հոնկոնգի քաղաքացիները կիրակի բողոքի խաղաղ ցույց են կազմակերպել․ ցուցարարները երգում են, «սրտիկներ» ցույց տվել ոստիկաններին:

Ի պատասխան՝ ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ինչը առաջացրել է ցուցարարների վրդովմունքը: Մի քանի ժամ անց ոստիկանությունը սև դրոշ է բարձրացրել և սկսել արցունքաբեր գազ կիրառել:

Հոնկոնգում զանգվածային ցույյցերը սկսվել են հունիսի սկզբից՝ արտահանձնման մասին օրինագծի պատճառով: Զանգվածային ցույցերի արդյունքում Հոնկոնգի իշխանությունները գնացին զիջումների և օրինագիծը ամբողջությամբ չեղարկվեց: Այնուամենայնիվ, բողոքի ցույցերը չեն դադարերում․ դրանք դարձել են փոքրաթիվ, սակայն առավել դաժան: Կես տարվա ընթացքում Հոնկոնգում տեղի է ունեցել ավելի քան 900 ցույց, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները