Կալուգայում հայտնաբերել են կոյուղու մեջ ապրող դեռահասների

10:38   16 Դեկտեմբեր 2019    260

Կալուգայում երկու դեռահաս փախել է տնից և սկսել ապրել կոյուղու լյուկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տարածաշրջանային հետաքննության հաղորդագրությունը:

Հարազատները հայտնել են երեխաների անհետացման մասին դեկտեմբերի 10-ին: Դեռահասներին գտել են այգում զբոսնելիս: Սնունդ գնելու համար նրանք հավաքել են ալյումինե բանկաներ և հանձնել: Գիշերել են կոյուղու մեջ:

Երեխաները քննիչներին պատմել են, որ թաքնվել են ծնողներից և իրավապահ մարմիններից, քանի որ չեն ցանկացել, որ իրենց հայտնաբերեն: Տեղի ունեցածի պատճառները դեռևս հայնտի չեն․ ստուգումներ են իրականցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալուգա  


Վերնագիրի այլ պիտակները