Մորալեսն արձագանքել է իրեն ձերբակալելու հրամանի մասին հաղորդագրությանը

10:47   16 Դեկտեմբեր 2019    397

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Twitter-ում արձագանքել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսի այն հայտարարությանը, որ Բոլիվիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրամանը կտրվի մի քանի օրերի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Անյեսը գործում է «բռնապետության լավագույն ավանդույթներով»:

Մորալեսի խոսքով՝ Անյեսը և ընդդիմության առաջնորդներ Լուի Ֆերնանդոն և Կառլոս Մեսան ներգրավված են «խռովությունների, ահաբեկչության և ցեղասպանության» մեջ:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ նրանք մեղսակից են «իր քույրերի և եղբայրների սպանություններին և առևանգումներին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես  


Վերնագիրի այլ պիտակները