Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար

11:03   16 Դեկտեմբեր 2019    351

Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում Է New Scientist-ը: Երկրի բնակչությունը ծերանում Է: 28 տոկոսը կազմում են 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդիկ:

Դրա պատճառով Ճապոնիայում աշխատողների պակասություն Է գոյացել, առանձնապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, արտադրությունը եւ գյուղատնտեսությունը:

Արտակմախքները դարձել են դրությունից դուրս գալու ելք: Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ մշակել են ոչ թանկ սարքեր, որոնք ունակ են վերցնելու հիմնական բեռնվածությունը մարդու կողմից ծանրություններ բարձրացնելիս: Այսպես, Innophys ֆիրմայի արտակմախքը թույլ Է տալիս առանց ջանքերի բարձրացնել 24 կիլոգրամ քաշ, ըստ որում դրա գինը կազմում Է 1300 դոլար:

Innophys-ի ինժներները յուրատեսակ կերպով շրջանցել են արտակմախքի Էներգաանկախության խնդիրը՝ հրաժարվելով մարտկոցներից: Սարքը «լիցքավորվում Է» մկանային ուժի միջոցով եւ աշխատում Է սեղմված արտամղվող օդով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները