«Վաճառողուհուց վարչապետ». Էստոնիայի ՆԳ նախարարը՝ Ֆինլանդիայի նոր վարչապետի մասին

11:23   16 Դեկտեմբեր 2019    234

Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն TRE Raadio ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սաննա Մարինի նշանակումը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆինլանդիայում տեղի ունեցածից պարզապես ապշում եմ: Այդ կապակցությամբ, ես կմեջբերեմ Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարար կարող է նախարար դառնալ»,- հայտնել է նա:

Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի» խոսքերով: Բացի այդ, քաղաքական գործիչը վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ» նույնպես դարձել են ֆիննական կառավարության անդամ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը: Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները