Իրանում արգելվել է պետական ընկերությունների ներկայացուցիչներին ոչ պարտադիր արտասահմանյան այցեր իրականացնել

11:34   16 Դեկտեմբեր 2019    344

Իրանում արգելվում է պետական ընկերությունների ներկայացուցիչներին ոչ պարտադիր արտասահմանյան այցեր իրականացնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հանձնարարական է տվել Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին` հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Տեղեկությունների համաձայն` արգելվում են պետական ընկերությունների հաշվին ցանկացած ոչ պարտադիր օտարերկրյա այցելություններն ու լրացուցիչ ծախսերը: Նշվում է, որ նման որոշումը կայացվել է ծախսերի և խնայողությունների նկատմամբ վերահսկողության մասին օրենքի կիրառման նպատակով:

Նշվում է, որ պահանջներին չհետևողները պատասխանատվության կենթարկվեն:

Անցած տարի ամռանն Իրանում արժեզրկման և ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է առաջացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները