Կռունկի 16-տոննայանոց հարթակն ընկել է հանդիպակաց մեքենաների վրա. կա զոհ և վիրավորներ

12:31   16 Դեկտեմբեր 2019    263

Ռուսաստանում` Եկատերինբուրգ-Կուրգան ավտոմայրուղու վրա, բեռնատարի վրայից դուրս է թռել թրթուրավոր կռունկի՝ 16 տոննա կշռող հարթակը:

Interfax-ի փոխանցմամբ՝ այն ընկել է հանդիպակաց ընթացող «ՈւԱԶ-Պատրիոտ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաների վրա:

«ՈւԱԶ»-ի վարորդը մահացել է, 3 մարդ վիրավորվել է:

Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը տեղափոխելուց առաջ չի ամրացրել կռունկի հարթակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները