Էրդողանը Բաքու կգնա՝ Իլհամ Ալիևի հետ ֆուտբոլ նայելու

12:25   16 Դեկտեմբեր 2019    799

Թուրքիայի նախագահը խոստացել է Բաքու մեկնել հունիսին՝ Ադրբեջանի գործընկերոջ հետ ֆուտբոլ նայելու։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է թուրքական մամուլին տված հարցազրույցում։

Խոսքը Թուրքիա-Իտալիա հանդիպման մասին է, որ կայանալու է UEFA Euro 2020 մրցաշարի ընտրական փուլում։

«Ես խոսել եմ իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ։ Նա սպասում է ինձ։ Ինշալլահ, ես կգնամ այնտեղ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի հավաքականը այս մրցաշարի խմբային փուլում մրցելու է Իտալիայի, Շվեյցարիայի և Ուելսի հավաքականների հետ։ Խմբային փուլից դուրս գալու նրա հնարավորությունները ավելի նվազ են գնահատվում, քանի Իտալիայի, Շվեյցարիայի հավաքականներինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները