Կալիֆորնիայում թափառաշրջիկներին առաջարկել են բնակեցնել ճամփորդական նավերի վրա

12:45   16 Դեկտեմբեր 2019    266

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի ղեկավար Ռեբեկա Կապլանը առաջարկել է թափառաշրջիկներին, որոնք վերջին շրջանում չափազանց շատացել են, բնակեցնել ճամփորդական նավերի վրա։

Այս առաջարկը Օքլենդի քաղաքային խորհուրդը մտադիր է քննարկել հաջորդ տարվա հունվար ամսին։

Կապլանը համոզված է, որ յուրաքանչյուր կրուիզային նավի վրա կարելի է բնակեցնել մինչեւ հազար թափառաշրջիկի։ Օքլենդում նրանց թիվը կազմում է 3,2 հազար։ Օքլենդի քաղաքային խորհրդի ղեկավարը հիշեցրել է, որ ճամփորդական նավերը հաջողությամբ օգտագործվում են որպես բնակելի տարածքներ՝ տարերային աղետների ժամանակ, կամ հանրային բազմամարդ միջոցառումների ժամանակ որպես ժամանակավոր բնակտարածքներ։

Նման նավեր կարելի է պարզապես վարձակալել մասնավոր սեկտորից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները