Հազվագյուտ հիվանդության պատճառով երիտասարդ կինը զրկվել է ուտելու և ջուր խմելու հնարավորությունից
13:17
16 Դեկտեմբեր 2019
336
Բրիտանուհի Ջեմմա Լևի մոտ մեկ տարի առաջ ախտորոշվել է Էլերս-Դանլոսի համախտանիշը, թեև հիվանդության աշխտանշանները նկատվել են 12 տարեկանից:
Hayatsk.info-ն հայտնում է, որ 30-ամյա կնոջ մոտ հիվանդության զարգացման հետ մեկտեղ մարսողական համակարգը կաթվածահար է եղել. անգամ ջրի փոքր կումը նրա մոտ սրտխառնոց և ցավ է առաջացնում:
Նշվում է, որ հիվանդությունը բուժում չունի, այդ իսկ պատճառով Ջեննան ստիպված է մինչև կյանքի վերջը սնունդ ստանալ հատուկ խողովակների օգնությամբ, որոնք ամրացված են իրեն: