Բրազիլիան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխում է Երուսաղեմ

13:25   16 Դեկտեմբեր 2019    467

Բրազիլիայի իշխանությունները մտադիր են Իսրայելում իրենց դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի նախագահի որդու հայտարարությունը:

«Ինչպես հայրս ասել է, այս խոստումը ուժի մեջ է: Նա դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ: Սա տրամաբանական և նորմալ քայլ է: Մենք ուզում ենք տեղափոխվել Երուսաղեմ, որպեսզի օրինակ ծառայենք Լատինական Ամերիկայի համար», – նշել է Բոլսոնարուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները