Ադրբեջանը՝ աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշում

10:20   16 Դեկտեմբեր 2019    557

Ադրբեջանը՝ աշխարհի ամենահզոր պետությունների ցանկում գրավել է 45-րդ տեղը՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Պորտուգալիան, Կոլումբիան, Թաիլանդը, Արգենտինան, Չեխիան, Խորվաթիան և մյուսները:

Hayatsk.info- ի փոխանցմամբ, վարկանիշը, որում ընդգրկված են 80 երկրներ, հրապարակվել է U.S.News ամսագրում:

Ցուցակը գլխավորում են՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը:

Աշխարհում նվազագույն ազդեցություն ունեցող երկրների շարքում են՝ Լիտվան, Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաև Լատվիան և Էստոնիան:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ՀՆԱ-ի, բնակչության, ինչպես նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վերաբերյալ տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները