Թուրքական պատվիրակությունը հետևել է՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքին

15:30   14 Դեկտեմբեր 2019    275

Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ՌԾՈՒ-ի պատվիրակությունը հետևել է՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի ուսումնագործնական վարժանքներին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Պնախարարության մամուլի ծառայությանը, վարժանքների շրջանակներում կատարվել են՝ նավը մարտի, արշավի և նավարկության պատրաստելու ու բազավորման վայրից դուրս գալը կազմակերպելու միջոցառումներ, ինչպես նաև վերահսկել նավը՝ նեղ անցումներով, սահմանափակ տեսանելիությամբ ու ծանծաղուտներում նավարկության ժամանակ: Բացի այդ, մշակվել են՝ նավի ղեկանիվի և գիրոկողմնացույցի շարքից դուրս գալու դեպքում անձնակազմի գործողությունները, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել՝ նավի ցանկացած մասում հրդեհի ժամանակ նավի գոյատևումն ապահովելու համար:

Օրվա պլանի համաձայն կատարվել են՝ նավը խարսխելու և խարսխից հանելու խնդիրները, ծովն ընկած մարդուն փրկելու, նավի կառանման հետ կապված խնիրները, մշակվել են այլ առաջադրանքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները