Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ իրենք կարող են ցանկացած մարդու մեկ ժամում տեղափոխել Երկրի ցանկացած կետ

13:55   16 Դեկտեմբեր 2019    307

Թոշակի անցած ամերիկացի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Կվասթը Հիլսդեյլի քոլեջում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնպիսի տեխնոլոգիաների է տիրապետում, որոնք թույլ են տալիս մարդուն մեկ ժամվա ընթացքում Երկրի ցանկացած կետ հասցնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սան Անտոնիոյի ռազմաբազայի Ուսումնական ավիացիոն հրամանատարության նախկին ղեկավարի հայտարարությանն ուշադրություն է դարձրել The Drive պարբերականը:

«Այդ տեխնոլոգիան կարող է ստեղծվել արդեն այսօր, ի դեպ, ինքնուրույն հիմքով և ոչ թե որպես առկա մշակումների զարգացում: Այն թույլ կտա ցանկացած մարդու մեկ ժամից էլ շուտ Երկրի ցանկացած կետից տեղափոխել ցանկացած այլ վայր»,- ասել է ամերիկացին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները