Ավստրալիայում չի դադարում անտառային «մեգա» հրդեհը. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

14:14   16 Դեկտեմբեր 2019    223

Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնք դուրս են գալիս վերահսկողությունից՝ խոշոր նյութական վնաս պատճառելով նահանգին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, «մեգա» հրդեհը, որի բարձրությունը հասնում է 60-70 մետրի, Սիդնեյից արևմուտք ընկած հատվածում առնվազն 20 տուն է ոչնչացրել, այրվել է 400 000 հեկտար տարածություն:

Թեև հրշեջները ջանք չեն խնայում, սակայն կրակն անվերահսկելի է դառնում: Իրավիճակը բարդացնում է այս շաբաթվա համար կանխատեսված շոգ եղանակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս սեզոնի ընթացքում անտառային հրդեհները Նոր Հարավային Ուելս նահանգում այրել են մոտ 3 մլն հեկտար տարածություն: Կրակի տարածմանը նպաստել են տաք, չոր և քամոտ եղանակային պայմանները:

Նահանգի տարբեր հատվածներում մոլեգնում է 57 անտառային հրդեհ, որոնց մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2000 հրշեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները