Լիբանանի նախագահը վերստին չեղարկել Է կոնսուլտացիաները վարչապետի նշանակման շուրջ

14:22   16 Դեկտեմբեր 2019    272

Լիբանանի նախագահ Միշել Աունը վերստին չեղարկել Է խորհրդարանական կոնսուլտացիաները երկրի վարչապետի նշանակման շուրջ:

Բանակցությունները հետաձգվել են մինչեւ դեկտեմբերի 19-ը, ինչի մասին հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հեռախոսազրույց Է ունեցել նախագահ Միշել Աունի հետ եւ խնդրել՝ հետաձգել խորհրդարանական կոնսուլտացիաները կառավարության ձեւավորման հարցերի շուրջ լրացուցիչ բանակցությունների համար: Նախագահը դրականորեն Է արձագանքել Հարիրիի խնդրանքին եւ որոշում Է ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ը»,-ասված Է հայտարարության մեջ:

Խորհրդարանականների հետ նախագահի առաջին կոնսուլտացիաները պետք Է կայանային դեկտեմբերի 7-ին, սակայն դրա նախորդ օրը քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված թեկնածուն առաջարկվող պաշտոնից հրաժարվեց Հարիրիի օգտին:

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները չդադարեցին: Տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը շարունակում Է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել Է, որ պետությունը տուժում Է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները