Չինաստանի ԱԳՆ-ն առայժմ չի հավաստել ԱՄՆ-ի հետ գործարքի կնքման հնարավորությունը

14:30   16 Դեկտեմբեր 2019    489

Չինաստանն առայժմ չի հավաստում ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, թե առեւտրական համաձայնագրի առաջին մասի ստորագրումը կկայանա արդեն հաջորդ ամսին, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

Դեկտեմբերի 13-ին Չինաստանը եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնեցրել են առեւտրական համաձայնագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են միմայնց նկատմամբ չսահմանել նոր մաքսեր, որոնք պետք Է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրումը կկայանա 2020 թվականի հունվարի սկզբին:

«Այս պահին Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք Է ավարտեն պարտադիր իրավաբանական ընթացակարգերը եւ (փաստաթղթերի – խմբ.) թարգմանությունը, դրանից հետո մենք ստույգ վայրի եւ օրվա մասին որոշում կընդունենք համաձայնագրի ստորագրման համար»,- հայտարարել Է դիվանագետը՝ պատասխանելով այն բանը հավաստելու խնդրանքին, թե կողմերն իրո՞ք պատրաստ կլինեն հաջորդ տարվա հունվարին ստորագրելու համաձայնագիրը: Նա հավելել Է, որ երկու երկրների աշխատնքային խմբերը շարունակում են կոնսուլտացիաները, համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները