Փարիզի տարածաշրջանում ավտոմոբիլային խցանումները գերազանցել են 600 կիլոմետրը

14:37   16 Դեկտեմբեր 2019    265

Կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 շարունակվում Է Ֆրանսիայում, 600 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի ճանապարհներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում Է, որ ժամը 08:46-ին Փարիզի տարածաշրջանի ճանապարհներին խցանումները հասել են 600 կիլոմետրի: Ճանապարհներին նման իրավիճակի պատճառ են դարձել գործադուլը եւ անձրեւը:

Սկսած դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ Է ընթանում կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետեւանքով առանձին կատեգորիաների ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեկտեմբերի 13-ին գտնվելով Բրյուսելում, հայտարարել Է, որ կառավարությունը շարունակում Է աշխատանքը կենսաթոշակային բարեփոխման վրա, բայց չի մեկնաբանել երկրում շարունակվող զանգվածային գործադուլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները